Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Կայացավ խաղաղության, միասնության և համերաշխության երթը (տեսանյութ)

Կայացավ խաղաղության, միասնության և համերաշխության երթը (տեսանյութ)
03.09.2014 | 11:14

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկեց խաղաղության, միասնության և համերաշխության երթը, որի նպատակն է ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից և քաղաքական հայացքներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Երթի մասնակիցները վրդովմունքի ձայն բարձրացրին նաև Իրաքի հյուսիսում եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության և կոտորածի վերաբերյալ:

Երթը նախաձեռնել էր «Երիտասարդություն» ՀԿ-ն «Համահայկական բանակ շարժում» ծրագրի շրջանակում, աջակցում էին ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։’

Տեսանյութ

Կայացավ խաղաղության, միասնության և համերաշխության երթը
Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ